Բոլորը գիտեն, որ աչքերը հոգու հայելին են: Միայն ուշադիր նայեք մարդու աչքերին և Դուք կսուզվեք նրա էմոցիաների և տրամադրության աշխարհ: Մարդու աչքերը կարող են լինել տաք և վառ, կամ սառը և թափառող: Եվ այդ ամենը մենք տեսնում ենք՝ ուղղակի նայելով դրանց մեջ: Մարդու աչքերի փայլը միշտ ուշադրություն է գրավում: Իսկ գիտե՞ք, որ աչքերի գույնը շատ բան կարող է պատմել անձի մասին:

Սև աչքեր

Untitled-1

Ամենազարմանալին այն է, որ մաքուր սև աչքեր շատ հազվադեպ են հանդիպում: Սովորաբար այն աչքերը, որին մենք բնութագրում ենք որպես սև՝ հիմնականում մուգ շագանակագույն են: Մուգ շագանակագույն կամ սև աչքերը՝ ինչպես մենք դա անվանում ենք սովորույթի համաձայն, ասոցացվում են գիշերվա, գաղտնիության և ինտուիցիայի հետ: Սև աչքերով մարդիկ համարվում են շատ պատասխանատու և վստահելի: Նրանք փակ են և երբեք չեն բացահայտի Ձեր գաղտնիքը: Նրանք հիմնականում մարդկանց չեն վստահում, դժվարությամբ են ընկերանում և վախենում են սիրահարվելուց: Բայց եթե նրանք սկսում են հարաբերությունը, ապա հավատարիմ են մնում մինչև կյանքի վերջ: Նրանք շատ աշխատասեր և պրակտիկ են: Միշտ ապահովում են լավագույն արդյունքները, այնտեղ, ինչով սկսում են զբաղվել: Նրանք կրքոտ են, լավատես և ունեն հարուստ հոգևոր կյանք: Գիտեն իրենց արժեքը:

Շագանակագույն աչքեր

725e5057bac31a874df876f16026127a

Սա աշխարհի ամենատարածված աչքի գույնն է: Ասելով «շագանակագույն», մենք նկատի ունենք բաց շագանակագույնից մինչև միջին, բայց ոչ մուգ շագանակագույն: Շագանակագույն աչքերով մարդիկ գրավիչ են և վստահ են իրենց վրա: Սա ուժեղ և հարուստ գույն է, որը ասոցացվում է հողի և պարզության, ստեղծարարության և լավատեսության հետ: Սա այն է ինչ դուք կգտնեք շագանակագույն աչքերով մարդկանց մեջ: Նրանք անկախ են, բարեհամբույր, հոգատար, սիրում են նոր ընկերներ գտնել և միշտ ուրախ են կյանքում նոր բան փորձել: Նրանք նաև շատ պրակտիկ են, բայց երբ խոսքը սկսում է վերաբերել իրենց սիրելիներին՝ պրակտիկությունը ետին պլան է մղվում և սկսում է ժայթքել սերը: Նրանք հիմնականում անհոգ են և այդքան էլ չեն անհանգստանում նյութական բարեկեցության համար՝ մնալով մոտ բնությանը: Ու չնայած նրանք վստահ են իրենց վրա և վճռական են, երբեմն նրանց համար դժվար է արտահայտել իրենց շրջակա աշխարհում: Շագանակագույն աչքերով մարդիկ շատ լավ սիրեկաններ են, նաև արժան են վստահության և միշտ պատրաստ են օգնել: Եվ նրանք չեն հանգստանա, մինչև չհամոզվեն, որ Ձեր հետ ամեն ինչ կարգին է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել