Նախագահի առաջիկա ընտրությանը «Հայազն» կուսակցության հիմնադիր անդամները, այդ թվում և ես, քվեարկելու ենք բոլորին դեմ:

Հիմնավորում եմ
Հայաստանում, անկախությունից ի վեր, ժողովրդի կամքով և սահմանադրական եղանակով իշխանություն չի փոխվել: Ընտրությունից ընտրություն ամրապնդվում է քաղաքացիների համոզմունքն առ այն, որ երկրում օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել ընդհանրապես անհնար է: 
Դրան հետևում են համատարած անտարբերությունը քաղաքական գործընթացների նկամամբ, ընտրությունները բոյկոտելու, ինչպես նաև պայքաի այլընտրանքային ուղիներ փնտրելու ցանկությունը: 
Իրոք, Հայաստանում վաղուց ամրագրված միաբևեռ քաղաքական համակարգը թույլ չի տալիս կայանալ, լուսանցք է մղում բոլոր ոչ իշխանական քաղաքական միավորներին: Սակայն, ի ուրախություն մեզ, Հայաստանում ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի է ինչպես իշխանափոխությունը, այնպես էլ հեղափոխությունը, քաղաքական համակարգի փլուզումն ու նորի կազմավորումը: 
Իհակե, ճգնաժամի գլխավոր պատասխանատուն ժողովրդական կամարտահայտությունը մերժող և իշխանությունը զավթած իշխող վաչախումբն է: Սակայն իշխանության չփոխվելու պատճառը միայն վարչախումբը չէ: Միակ բանը, որ մինչ օրս խանգարել է ազգային պետականության ճգնաժամի հաղթահարմանը, մեր ընդդիմությունն է եղել` իր բոլոր թևերով: Պատահական չէ, որ քաղաքական համակարգի փլուզումը սկսվում է հենց ընդդիմության հին, անարդյոնավետ ձևերի փլուզմամբ, որն ավելի ակնառու դարձավ վերջին խորհրդարանական ընտրությունից հետո և հատկապես նախագահական ընտրության նախօրյակին:
Ես չեմ կամենում բոյկոտել ընտրությունները, քանի որ համոզված եմ, որ հակառակ զանգվածային ընտրակեղծիքներին, դրանց պայմաններում վարչախմբին հաղթելու թվացյալ անհնարինությանը, այնուամենայնիվ, ընտրություններն ու դրանց մասնակցելը ունեն շատ կարևոր նշանակություն:

Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում ասպարեզից հեռացող ինքնանպատակ և ռևանշիստ, ապագաղափարական և ամբոխվար ընդդիմությանը շուտով փոխարինի ազգային-պետական նոր նպատակներ և գաղափարներ ձևակերպող, արդյունավետ մարտավարությամբ առաջնորդվող, ներքին ժողովրդավարությամբ օժտված նոր ընդդիմություն: 
Իսկ մինչ այդ մենք շարունակելու եմ դեմ քվեարկել ինչպես իշխանությանը, այնպես էլ հին ընդդիմության մնացորդներին:
Հաշվի առնելով, որ հակառակ բազմիցս հնչած պահանջներին, քվեաթերթիկներում բացակայում է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը, մենք ստիպված ենք լինելու ընտրության օրը կազմակերպել բոլորին դեմ քվեակելու այլընտրանքային եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել