Արդեն, կարելի է ասել, ավանդույթ է դարձել, որ մեր հարևան իրանցիները իրենց նոր տարին՝ Նովրուզը, նշելու առիթով այցելում են Հայաստան: Այդ մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանը դառնում է յուրատեսակ զբոսաշրջային կենտրոն իրանցիների համար: Շատ ուրախալի է նաև այն փաստը, որ ամեն տարի ավելանում է Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիների թիվը:

Օրինակ այս տարի նախորդ տարվա համեմատ Հայաստան այցելած իրանցիների թիվը 8 հազար 500-ով ավելացել է: Այս մասին հայտնել է Արևելյան Ատրպատական նահանգի Տրանսպորտի և անցակետերի հարցերի կազմակերպության տնօրեն Դարյուշ Բաղեր Ջավանը: Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ մարտի 19-26-ն ընկած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի Նորդուզ անցակետը հատել է 25 հազար իրանցի՝ նախորդ տարվա 16 հազար 500-ի փոխարեն:

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր երկրում զբոսաշրջային ոլորտը մեծ ուշադրության կենտրոնում է և անընդհատ իրականացվող բարեփոխումները այստեղ տալիս են իրենց արդյունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել