Ներկայացվում է սեքսի մասին ամենատարածված առասպելները, և թե ինչու նրանց չարժե հավատալ։

1. Սեքսով պետք է զբաղվել երկար


Տղամարդիկ մտածում են, որ որքան երկար տևի սեքսը, այնքան կնոջը ավելի դուր կգա: Կինը նույնպես հավատում է, որ այն պետք է լինի երկար, շատ և նուրբ: Պատրաստվելը պետք է լինի բավական երկար, դա փաստ է, սակայն օրգազմի կարելի է հասնել մի քանի րոպեի ընթացքում:

2. Կանայք սիրում են նուրբ սեքս, իսկ տղամարդիկ՝ կոպիտ


Կանայք կարող են լինել շատ ավելի կոպիտ, քան տղամարդիկ: Գրեթե յուրաքանչյուր կին երազում է այն մասին, որ իրեն կապեն և ուժ գործադրեն իր վրա (իհարկե՝ խաղի կանոնների սահմաններում): Տղամարդիկ իրենց հերթին երբեմն ցանկանում են հանգիստ և հնազանդվողի դիրքում հանդես գալ:

3. Հղիության ընթացքում սեքսով չի կարելի զբաղվել


Դա շատ կանանց վախն է: Ապացուցված է, որ տղամարդիկ ոչ մի կերպ չեն կարող վնաս հասցնել ձեր երեխային: Միակ բանը, որ պետք է ուշադրություն դարձնել, հիգիենան է և դիրքերի ուշադիր ընտրությունը:

4. Տղամարդիկ ցանկանում են կույսերի


Տղամարդիկ այդպիսին են, ցանկանում են կույսերի, բայց որ նրանք արդեն կարողանան և իմանան ամեն ինչ: Այդպես չի լինում: Հենց սեքսի տեսանկյունից կուսությունից զրկվելը դա ամենահաճելի գործընթացը չէ ոչ կանանց, ոչ էլ տղամարդկանց համար:

5. Տղամարդիկ մեղավոր են կանանց օրգազմի բացակայության համար


Օրգազմի բացակայության պատճառ կարող են լինել նյարդայնությունը, ինֆեկցիաները, կամ այլ գինեկոլոգիական խնդիրներ:

Միշտ զրուցեք ձեր զուգընկերոջ հետ, կիսվեք ձեր մտքերով, այդ թվում նաև՝ սեքսի մասին: Կարծրատիպերը թողեք անցյալում, ապրեք ներկայով և սիրեք ինքներդ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել