Այսօրվա քաղաքական գործընթացներում Հայ Ազգային Կոնգրեսի ու Լևոն Տեր- Պետրոսյանի շուրջ իրականացվող քննադատությունն ու բամբասանքները ինձ հիշեցնում են պատերազմյան և հետպատերազմյան ժամանակահատվածում նախագահին ուղղելիք մեղադրանքները՝ կեղտությունն ու ցինիզմը:
Պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատները օգտվում էին ստեղծված իրավիճակից, երբ նախագահը Հայաստանի սահմաններից դուրս բոլորին համոզում էր, որ ինքը պատերազմական գործողությունների հետ որևէ կապ չունի, որպեսզի Հայաստանի գործողությունները Արցախում չորակվեն որպես տեռորիստական, իսկ նախագահը ուղղակի չէր կարող ժողովրդին բացատրել իրականությունը (հասկանալի պատճառներով), իսկ նրա մրցակիցները, օգտվելով ստեղծված իրավիճակից, իրենց կեղտոտ խաղերը երևան հանելով, նախագահին մեղադրում էին դավաճանության, Շուշիի, Լաչինի, Քելբաջարի ազատագրումներից տեղյակ չլինելու մեջ, իսկ պատերազմական ամբողջ դժվարություններն ու խնդիրները կապում նրա անձի հետ (եթե դու պատերազմի հետ կապ չունես, ինչո՞ւ ենք մենք վատ ապրում), շարժվելով այս տրամաբանությամբ, գիտակցաբար թշնամու ջրաղացին ջուր լցնելով՝ քաղաքական առավելություն էին փորձում ստանալ:
Այսօր էլ, դասեր չքաղելով անցյալից, նախագահ Տեր-Պետրոսյանի քննադատները գրեթե նույն էնտուզիազմով ու ցինիկ գործելաոճով՝մեղադրանքներ են հնչեցնում, ինչպես ժամանակին արել են Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, Դաշնակցությունն ու այլք: Քաղաքական այս ամբողջ շրջափուլի յուրաքանչյուր ձեռքբերում ուղղելով իրենց, իսկ կուրուստներն ու անհաջողությունները սովորելով նախկիններից՝ Տեր-Պետրոսյանին են քննադատում:
Տեր-Պետրոսյանը իր քաղաքական գործունեության ընթացքում երկրորդ անգամ հայտնվել է նույն իրավիճակում, երբ չի կարող իր վարվող քաղաքականությունը հասու դարձնել բոլորին, իսկ նրա քննադատները, որևէ բարոյական կողմ չպահելով, անխնա կարող են յուրաքանչյուր կերպ քննադատել ու մեղադրել նրան:
Հ.Գ. Պատմությունն ու ժամանակը բոլորս էլ տեսանք, թե ինչպիսի ճակատագիր կերտեց նրա վաղեմի քննադատների համար, և նույն «բախտից» չեն կարող խուսափել այսօրվանները, եթե օր առաջ փոքր-ինչ խոհեմություն ու շրջահայացություն չցուցաբերեն՝ իրենց աչքերի առաջ ունենալով անցյալի մեծ դասերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել