Կոթիում  պայմանագրային զինծառայող է վիրավորվելAravot.am-ը գրում է.

Մարտի 26-ին, ժամը 17.30-ին աջ ուսի հրազենային վնասվածքով  Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Հայկի Ռեւազյանը:

Նա պայմանագրային զինծառայող է, վիրավորվել է Կոթի գյուղի սահմանագոտում: Գնդակը կոտրել է նրա աջ ուսի ոսկորը, նրա վիճակը բավարար է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել