... 1932թ. Նոյեմբերի 8-ին «Արտակարգ իրավիճակների կոմիտեյի»կողմից որոշում ընդունվեց, համաձայն որի եթե ուկրաինական գյուղերը պետությանը չտրամադրեն իրենց գոյւղական ունեցվածքը, այլ կերպ ասած հրաժարվեն կոլլեկտիվացումից, ապա ուկրաինական գյուղերը կզրկվեն մթերքից:1932թ նոյեմբերի 18-ին Կրեմլի անմիջական հրամանով Ուկրաինական կենտկոմն ընդունում է մի որոշում, որը և հետագայում կոչվում է «Գոլդոմոռ»: Համաձայն այդ որոշման՝ պահանջը չկատարող գյուղերի մուտքի մոտ տեղադրվում էին սև տախտակներ, ինչը նշանակում էր, որ տվյալ գյուղ արգելվում էր մթերք ներմուծել: Մարդկանց նույնիսկ արգելվում էր լքել բնակավայրերը: Երկրի գյուղերի սահմանների երկայնքով զինվորականներ էին հերթապահում: Փաստորեն, սև ցուցակում հայտնված գյուղերը սովի էին մատնվում և կտրվում արտաքին աշխարհից: Մարդիկ, որոնք ԽՍՀՄ իշխանությունների կողմից դատապարտվել էին մահվան, սնվում էին կատուներով, շներով: ԽՍՀՄ կողմից կազմակերպված Ուկրաինական «Գոլոդոմոռի» ժամանակ զոհվեցին միլիոնավոր մարդիկ’ տարբեր գնահատականներով մինչև 8 միլիոն մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել