Նովրուզ բառը էլ ինչպես ասես չգրեցին ու չաղճատեցին՝ Նոռուզ, Նորուզ, Նոուռուզ, Նուռուզ և այլն: Ասեմ, որ այն հայերենում պետք է գրվի հենց Նովրուզ ու առանց «բայրամ» հավելման:

Ինքը ձևը բառացիորեն թարգմանվում է պարսկերենից որպես «նոր օր», ունի մեր «Ամանոր» իմաստը, իսկ «բայրամ» բառը թյուրքական է՝ «տոն» նշանակությամբ, որի հավելումը իրանական Նոր Տարվան հայերենի պարագայում ուղղակի անիմաստ է՝ ի վերջո, հայերենը թյուրքական լեզու չէ, չէ՞:

‪#‎շնորհավորՆովրուզառանցբայրամի‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել