Սրտիս մեծ ցավ տվեց Հայդուկի գրառումը՝ Գրիգոր Զոհրապի խոսքերը մեր ազգի մասին, նրա մեջ գործող ոչ ձգողական, այլ վանողական ուժերի մասին: Եվ, ցավոք, գիտակից կյանքիս փորձը ցույց է տալիս այս բնութագրի ճշմարտությունը: Նայե՜ք Ֆեյսբուքը՝ ազգի թերությունների մի վավերագրություն կտեսնեք, վանողություն, քչերն են ձգտում տեսնել Գեղեցկության ու Ճշմարտության կղզիներ մեր մեջ: Չեմ տրտնջում, բայց արձանագրում եմ - այսօր, երբ տեսել ենք ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ադամանդե հիմքերի վրա մեր ապագա պետականության տեսիլքը - օ՜, ոչ տեսիլք, այլ գրեթե ֆիզիկական, նկարագրելի, գիտական իրականություն՝ ՀԱՅՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ պատկերը, երբ ամեն աստծո օր փայլեցնում, ասպարեզ ենք հանում նրա մի հայաշունչ եզրը՝ տեսնում ենք խավարի դեմ տրտնջացող, խավարի նկարագրի մեջ մասնագիտացած հայամբոխը՝ անընդունակ փոխելու իր ամպլուան և լծվելու Նոր Հայրենիք կառուցման գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել