Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.


««Արևմուտք-Ռուսաստան լարվածության ֆոնին Քերիի պարբերական այցերն ընդհանուր առմամբ դրական են։ Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը և վերջին որոշումը փոխել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա տրամադրվածությունը։ Ի վերջո, ռուսական ստորաբաժանումների մեծ մասը Սիրիայից դուրս բերելու Ռուսաստանի իշխանությունների դրդապատճառներից մեկն Ասադի անզիջում քաղաքականությունն է, Ռուսաստանն այսկերպ իր դժգոհությունը հայտնեց Ասադին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու ողջ բեռը գցելով Ասադի վրա, ինչը, բոլորն են հասկանում, որ նա անել չի կարող։ Այս հարցում, փաստորեն, Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները մոտեցան, ինչն էլ դրական հող նախապատրաստեց այս բանակցությունների համար»,– մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով մարտի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկօրյա այցին Մոսկվա և այդ այցելության ընթացքում նաև ղարաբաղյան հակամարտության քննարկման հավանականությանը։ Նա նշել է, թե չի բացառվում, որ փակ քննարկումներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել։

 

«Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, ապա վստահ եմ, որ ԱՄՆ-ՌԴ լարվածության մեղմացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա»,– ասել է ռուս վերլուծաբանը։ Մինչդեռ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը ենթադրել է, որ ԼՂ հակամարտությունը Մոսկվայում ընդհանրապես չի քննարկվել։ Դա, ըստ նրա, դրական է՝ այն իմաստով, որ այդ հարցն այնքան արտահերթ նշանակություն չունի, որ ստվերեր Սիրիայում կամ Ուկրարնայամ տեղի ունեցող իրադարձությունները։ «Կարծում եմ՝ ԱՄՆ– ի ու Ռուսաստանի համար կան շատ ավելի կարևոր և հրատապ խնդիրներ, որոնք լայնամասշտաբ պատերազմների ու հումանիտար աղետների հետ են կապված։ Հետևաբար՝ ես կարծում եմ, որ դա նաև խոսում է այն մասին, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն չեն ընկալում այն իրավիճակը, որը կա ԼՂ հակամարտության գոտում որպես վտանգավոր, լայնամասշտաբ գործողությունների տանող իրավիճակ»,– ասել է Մինասյանը»,–գրում է թերթը։


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել