Եվրոպան այսօր խորտակվում է հենց իր հորինած բացարձակ դեմոկրատիայի պատճառով: Տեռորիզմը ուղղակիորեն ահ ու սարսափի մեջ է պահում միջին վիճակագրական եվրոպացուն: Եվրոպական երկրների իշխանությունները, թեկուզ փորձում են պայքարել տեռորի դեմ, բայց անկարող են սաստել փախստականների հոսքին: Հասարակ բնակիչները ամենևին էլ կողմ չեն իշխանությունների անատամ քաղաքականությանը: Հենց սա էլ կարող է սկիզբ դնել Եվրոպայում ֆաշիստական տրամադրությունների աճին: Սա դեռ սկիզբն է, բայց հաստատ, օրինակ սովորական գերմանացին, չի հանդուրժի այն խայտառակ իրողությունը, որը այսօր տիրում է իր երկրում:
Դեպքերի նման զարգացումները հղի են աննախադեպ զարգացումներով: Ֆաշիստի համար և փախստականը, և եկվորը, և այլազգին մեխանիկորեն դառնում են թշնամիներ, և պետք չի բացառել, որ ֆաշիստները կստանան տեղաբնակների աջակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել