Վրաստանի արտգործնախարարն այսօր Երևանում խոսում էր Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները փաստացի մերժում են բանակցությունները շարունակելու միջնորդների կոչերն ու պահանջները, ապա կարելի է ասել, որ Միխեիլ Ջանելիձեն օգտագործել է այն լեզուն, որը հատուկ է հայկական դիվանագիտությանը։ Վատ չէր լինի, եթե Վրաստանի իշխանությունները նույնկերպ վարվեին նաև միջազգային տարբեր ատյաններում հակահայակական բանաձևերի քննարկումների և քվեարկությունների ընթացքում։ Հուսով եմ՝ մեր դիվանագետներին այնուամենայնիվ կհաջողվի համոզել վրաց գործընկերներին նման դեպքերում ամեն ինչ չպրոեկտել Աբխազիայի և Օսեթիայի վրա և վերջապես հասկանալ, որ նման հակամարտությունների պարագայում նախադեպ կոչված երևույթները վաղուց չեն գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել