Անդրադառնամ Արտյոմ VS Արամե բանավեճին: Ես, իրականում չեմ կարդացել, որ Արամեն ասած լինի, թե բա Արտյոմը մենակ ադմիստրատիվ բաներ էր անում, բայց եթե լրատվականները դաժե Արտյոմից հարցուփորձ են արել ու Արտյոմը դրան պատասխանելա, ապա էս գլխից ասեմ, որ Արամեն հաստատ «ուտող ուրացող ա»:
Ես անձամբ հիշում եմ Արամեի առաջին «քայլերը» շոուբիզնեսում, որի ընթացքում իրան բեսամբ օգնում էին Արտյոմը, մեկ էլ Արտավազդ Ամիրյանը: Բոլոր տեղերում խոսում էին Արամեի մասին ու նույնիսկ մի հատիկ հարցազրույց չէ, որ Արտյոմը ներկայացել որպես պրոդյուսեր ու մի հատիկ դեպք չի, որ Արտյոմը Արամեի «մեքջին կանգնածա» եղել: Ավելին՝ ՈՒՀԱ մերոնց 20ամյակին նվիրված համերգին, երբ Արտյոմը ելույթ էր ունենում, ինքը ասում էր, որ ինքն էլ Արամեի պրոդյուսերնա ու երգերա գրում:
Ու, եթե նույնիսկ մոռանանք էս ամենը, ու ընդունենք, որ Արամեն ճիշտա. բա դա տղայավարի՞ա, որ շոուբիզ մտնելուդ համար էդքան վիզ դրած տղուն /եթե դաժե ինքը մենակ թուղթա ստորագրել/, եսիմ քանի տարի անց, երբ արդեն մեր շոուբիզում պեռվի կռուգ ես ֆռռում, հելնես ասես, որ ինքը ադմինիստրատիվ գործերա անում՞՞՞
Ամոթա Արամե, սխալա, անշնորհակալությունա ու էս արաքովդ, դու ոչ թե Արտոյիմ՝ որպես պրոդյուսեր քցիր, այլ քեզ՝ որպես վստահելի մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել