Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ սկսել են ապրել ավելի երկար, սակայն շատ քչերին է հաջողվում նշել իրենց 100-րդ տարեդարձը։ Եկել է ժամանակը դա փոխելու։ Առաջարկում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ապրել մինչև 100 տարի։

1. Կարդացեք ամսագրերն ու թերթերը շրջած

Հնչում է ինչպես հումոր։ Սակայն գիտակցաբար զրկելով մեզ հարմարավետությունից, մենք մեր ուղեղին մի փոքր սթրեսի ենք ենթարկում, ինչն էլ օգնում է վերականագնել քայքայված (տարիքի ընթացքում) բջիջները։ Այս կարծիքին է ծերանալու բնագավառում ամերիկյան փորձագետ, դոկտոր Մարիոս Կիրիազիսը։ Նաև նա խորհուրդ է տալիս գրել հակառակ ձեռքով (եթե աջլիկ եք, ապա ձախով և հակառակը), լսել երաժշտություն, որը չեք սիրում և առաջ քաշել փաստարկներ, որոնց դուք երբեք չեք հավատացել։

Աշխարհի ամենատարեց կինը՝ Բեսսի Կուպերը, ով մահացել է 116 տարեկան հասակում, այն հարցին, թե ինչո՞ւմ է կայանում նրա երկարակեցության գաղտնիքը, պատասխանել է. «Ես չեմ սնվում ֆաստ ֆուդով և չեմ անում ոչինչ հակառակ իմ կամքի»։

9106ff29af3de740b58105774d6a5017

2. Կերեք կարմիր գույնի մրգեր և բանջարեղեններ

Քաղցր պղպեղը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը, ճակնդեղը հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են արյունատար անոթները, իսկ լոլիկը համարվում է լիկոպենի (հզոր անտիօքսիդանտ) աղբյուր։ Լիկոպենը պաշտպանում է  քղցկեղից և սրտանոթային հիվանդություններից։

9699924509be8ad74df6b63e5175dc35

3. Արագ վազիր

Դալլասի Կուպերի ինստիտուտի գիտնականների տվյալներով, արագ վազքը կանխարգելում է սրտային հիվանդությունների մահացու դեպքերը։ Տղամարդկանց համար ընդամենը 8 րոպե և կանանց համար 9 րոպե արագ վազքը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը ուղիղ 30%-ով: Նույն կերպ է ազդում նաև հեծանիվ վարելը։

3617dbd0ae258c2f03956db1b9cbebc1

4. Զգույշ եղեք հասարակական զուգարաններից օգտվելիս

«Հասարակական զուգարաններից օգտվելուց հետո, մանրակրկիտ լվացեք ձեռքերը, որպեսզի ձերբազատվեք վնասակար մանրէներից (դրանք հիմնականում ամենաշատը դռների և դռան բռնակների վրա են), որոնք կարող են ոչ միայն առաջ բերել լուրջ հիվանդություններ, այլ նաև թուլացնել իմունիտետը»,- խորհուրդ է տալիս Աբերդինա համալսարանի մենրէաբան, պատվավոր պրոֆեսոր Հյու Փենինգթոնը։

f8e7e6a46e35de829ecd442165867b0b

5. Կերեք բանան

Դրանք նվազեցնում են արյան ճնշումը, որովհետև հարուստ են կալիումով։ Բացի դրանից, կալիումը օգնում է հակազդել ամենօրյա սննդում օգտագործվող աղի վնասակար հատկություններին։

83a6ec31ee734dc5244643dcb80e3a76
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել