Վերջերս ՌԴ դեսպանը հետ առանձնազրույցի ժամանակ հարցրեցի բոլորիս հուզող այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը լքեց իր դաշնակից Սիրիային՝ զորքերը դուրս բերելով այնտեղից, պարոն Վոլինկինն ասաց, որ զարմանում է, թե ինչու են նման խոսակցություններ տարածվում: Ռուսաստանը երկու մեծ ռազմաբազաները պահպանել է Սիրիայում և հարկ եղած դեպքում նորից կավելացնի զորքերի քանակը: Բոլորիս էլ պարզ է, որ Ռուսաստանի աջակցության շնորհիվ է, որ Սիրիան վերջանականապես չի մասնատվել ու թուլացել: Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ դաշնակցությանը, ապա Վոլինկին խոսքերով, ՌԴ-ն ամեն ինչ անում է մեր բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար, և ամենայն հավանականությամբ, ապրիլին Հայաստանում Մեդվեդևը՝ որպես այդ բարեկամության ևս մեկ ապացույց, կհայտարարի գազի սակագնի իջեցման մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել