новый коллажWnews.am-ը գրում է.

Գեղեցիկ մաշկը յուրաքանչյուր աղջկա երազանքն է։ Իդեալական գույն ստանալու նպատակով շատերը տոննաներով կոսմետիկա են գնում եւ երբեմն չափն անցնում են դեմքը շպարելու հարցում։ Բացի այդ, ծախսած միջոցները ոչ միշտ են արդարացնում սպասումները։

Wnews.am-ը ներկայացնում է ամենաարդյունավետ միջոցները տնային պայմաններում դեմքի իդեալական տոն ստանալու համար։

7989210-650-1458649185-maschera-viso-argilla

Գեղեցիկ եւ առողջ մաշկի գաղտնիքը ճիշտ խնամքն է։ Մի մոռացեք առողջ ապրելակերպի, ճիշտ սնվելու եւ մաշկի համապատասխան խնամք ընտրելու մասին։

Կոսմետոլոգները նաեւ խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով սկրաբ եւ սնուցող կրեմներ օգտագործել։ Սակայն, ամեն դեպքում, ամենակարեւոր խորհուրդը, որին պետք է հետեւել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան մաշկի մաքրումը, տոնավորումը եւ խոնավեցնումն  է։  Պարզապես լվանալը բավարար չէ. դրանից հետո անհրաժեշտ է օգտագործել տոնիկ եւ խոնավեցնող կրեմ։

7989110-650-1458649185-kjhh

Թաքցրեք թերությունները. մաշկի թերությունները ծածկելու համար օգտագործեք կորեկտորներ։ Կարմիր հետքերն ու ցաները թաքցնելու հարցում կօգնի կարմիր գույնի կորեկտորը, որը տեղ-տեղ պետք է քսել բորբոքված հատվածում։ Եթե անհրաժեշտ է թաքցնել դեղին կամ շագանակագույն լաքաները, ապա ձեզ կհամապատասխանի երկնագույն կամ վարդագույն երանգի կորեկտորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել