«Նոր Հայաստան» ճակատը 2015թ-ի դեկտեմբերին նախաձեռնած հանրահավաքների շքերթի անցկացումից ի վեր ուշքի չի գալիս: Բանն այն է, որ «Նոր Հայաստան»-ի վերջին մի քանի ամիսների ակցիաները շատ սակավամարդ են: Բացի դրանից այդ ակցիաների մասնակիցների գերակշռող մասը ծերեր են: Ամիսներ շարունակ «Նոր Հայաստան»-ը խոստանում է ժողովրդի մոբիլիզացիա և վճռական քայլերի իրականացում, սակայն դրանք խոստումների մակարդակից այն կողմ չեն անցնում:

Այս համատեքստում հարց է առաջանում` ի՞նչպես է սռացվում, որ Ժիրայր Սեֆիլյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Պետրոս Մակեյանի և մյուսների գլխավորած շարժումը ոչ միայն թափ չի հավաքում այլև գնալով մարում է:

Պատասխանը թերևս հետևյալն է` «Նոր Հայաստանը» չունի հստակ գաղափարական հենք, գործունեության ծրագիր, որը քաղաքացիների դրության բարելավվում կխոստանա: Միայն ռադիկալ հայտարարություններով և անհավանական ծրագրերով հնարավոր չի լինի հաջողության հասնել` հատկապես այն պարագայում, որ շարժման ներկայացուցիչների գերակշռող մասը` Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ անիմաստ է համարում որևէ ընտրության մասնակցել` համարելով դրանց արդյունքները արդեն կանխորոշված:

Սեփական դիրքերի սասանված լինելու հանգամանքը «Նոր Հայաստան»-ին դրդում է շոու ակցիաներ կազմակերպել, ճանապարհ փակել և այլ ուշադրություն գրավող քայլերի դիմել և զոհի կերպար առաջացնելու միջոցով արժամնանալ քաղաքացիբերի դրական վերաբերմունքին: Բայց այս գործելակերպը ոչ միայն կհյուծի «Նոր Հայաստանին», այլև կբերի ուժասպառության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել