Ռուսական թոք շոուներում, երբ քննարկվում են ահաբեկչությունները, միշտ մոդերատորները կրկնում են հետևյալ միտքը․ ահաբեկչությունն ազգություն չունի, ահաբեկչությունը կրոն չունի․․․

Ռուսական քարոզիչների նման վարքը հասկանալի է․ չեն ուզում սրեն միջկոնֆեսիոնալ հարաբերություններն իրենց երկրում, որտեղ բնակչության 20 տոկոսը մահմեդական է ու այդ 20 տոկոսի զգալի մասը շատ խանդագին է վերաբերվում իրենց դավանանքին։ Սակայն որքանո՞վ է արդար նման պնդումը։

Եկեք անկեղծ լինենք ու իրերն անվանենք իրենց անուններով․ արդիական ահաբեկչությունն այո՛, ազգություն չունի, բայց ունի հստակ արտահայտված կրոն, ընդ որում՝ այդ կրոնի առանձին ճյուղ։ Խոսքը Իսլամի ու մասնավորապես սուննիականության այնպիսի ռադիկալ ճյուղերի մասին է, ինչպիսիք են սալաֆիզմը, վահաբիզմը և այլն։

Իհարկե, աշխարհում եղել են տարբեր խմբավորումներ, որոնք տարբեր քաղաքական մոտիվներով ահաբեկչական գործողություններ են իրականացրել։ Եթե լինենք անկեղծ, ապա հայերս էլ ենք ունեցել նման կազմակերպություն՝ ի դեմս ԱՍԱԼԱ-ի, սակայն ոչ ԱՍԱԼԱ-ն, ոչ Իռլանդական Բանակը, ոչ Կարմիր Բրիգադները, ոչ էլ ցանկացած այլ ոչ մահմեդական խմբավորում չեն ունեցել այն ձեռագիրն ու այն անիմաստ մարդատյացությունն ու սուիցիդալ ուղղվածությունը, որը տեսնում ենք իսլամիստների մոտ։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ ոչ իսլամիստ ահաբեկիչը մահապարտություն անի ու իրեն գնա ինչ որ տեղ պայթեցնի։

Բացի դրանից, բոլոր թվարկածս կազմակերպությունները ունեին հստակ քաղաքական մատիվներ ու բնավ համաշխարհային մասշտաբի փոփոխությունների համար չէին պայքարում, իսկ Իսլամիստները պայքարում են համաշխարհային իսլամական խալիֆության համար ու այդ ճանապարհին տոտալ պատերազմն են ընտրել, որում թիրախը ոչ թե դիվանագետներ են, ոչ թե քաղաքական գործիչներ, ոչ էլ անգամ ուժային կառույցների ծառայողներ, այլ ուղղակի մարդիկ՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից ու գործունեության բնույթից։

Վերջին 15-20 տարիներին իրականացված ահաբեկչությունների առյուծի բաժինը, ու ԲՈԼՈՐ խոշոր ահաբեկչությունները իրականացվել են տարբեր ազգերի ներկայացուցիչ, բայց ռադիկալ սուննիականություն դավանող իսլամստների կողմից, ինչը հիմք է տալիս պնդել, որ ահաբեկչությունն այնուամենայնիվ կրոն ունի ու այդ կրոնի անունը Իսլամ է՝ եթե խոսում ենք ընդհանրացված, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Սուննիզմն է։ Այսինքն, Իսլամի այս ճյուղի հիմքում այնպիսի ֆունդամենտալ դրույթներ կան, որոնք հնարավորություն են տալիս բավականին արագ ու արդյունավետ կերպով ռադիկալիզացնել մեծ թվով սուննիների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել