Հայաստանում ներկայումս ընթանում են տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումներ, որոնք ուղղված են հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանը և արդյունավետ բուժմանը:Այդ գործընթացը ուղղված է նաև հիվանդների անհիմն հոսպիտալացումների թվի կրճատմանը, ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բարելավմանը, բժշկական օգնության ինչպես նաև սպասարակման նոր մոտեցումների և մեթոդների ներդրմանը:

Հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը ի կատար է ածվում երկարաժամկետում: Սպասվում է, որ 2016-2020 թվականների համար նախատեսված ծրագիրը կլինի էլ ավելի արդյունավետ:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի նոր ծրագիրը հնարավորություն կտա բարելավել նախորդ տարի արձանագրված ցուցանիշները:

Մասնավորապես 2015 թվականին արձանագրված մահացությունների թիվը այս տարի նվազեցնել 35 տոկոսով:
Նվազեցնել տուբերկուլյոզով հիվանդների թիվը 20 տոկոսով:

Բարձրացնել իրազեկության մակարդակը հանրության շրջանում, ինչպես նաև բազմադեղակայուն տուբերկուլոզով հիվանդների շրջանում բարձրացնել բուժման արդյունավետությունը մինչև 75 տոկոս:

Սպասվում է, որ նոր ծրագիրը հնարավորություն կտա կասկածելի դեպքերի ախտորոշման մակարդակը հասցնել առավելագույնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել