Իսլամիստ ծայրահեղականները Իրաքում և Սիրիայում շուրջ 400 հոգիանոց տեռորիստների խումբ են նախապատրաստում Եվրոպա ուղարկելու, կոնկրետ ահաբեկչական ակտեր իրականացնելու նպատակով:
Եվրոպան հիմա լցված է մահմեդականներով, որոնց մեջ քիչ չեն նաև վաղօրոք ծայրահեղական իսլամիստների կողմից ուղարկվածներն ու համակիրները: Գրեթե բոլոր եվրոպական խոշոր քաղաքներում ստեղծվել են արաբական, մահմեդական թաղամասեր՝ գետտոներ, որոնք ավելի են դժվարացնում նրանց դեմ տարվող պայքարի արդյունավետությունը: Սրանք դանդաղ գործողության ականներ են տեղադրված Եվրոպայի <<տակ>> ԱՄՆ-ի և Թուրքիայի թեթև ձեռքով ու ամեն վայրկյան պատրաստ են պայթելու: Այս 400 հոգին կուղարկվեն տեղում՝ եվրոպական երկրներում հավաքագրելու, խմբեր կազմավորելու և ղեկավարելու նպատակով: Հատուկ պատրաստություն անցնող այդ զինյալ ահաբեկիչների հայտնվելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու դեպքում Եվրոպայում կստեղծվի իսկական քաոս և անկառավարելի իրավիճակ:
Կաթվածահար կլինեն օդային, երկաթուղային և մյուս հաղորդակցության միջոցները, կնվազի զբոսաշրջությունը և բնականաբար կազդի նաև տնտեսական կյանքի վրա: Չպետք է մոռանալ, որ Բրյուսելում ծայրահեղականները պետք է ահաբեկչական գործողություններ կատարեին նաև Բելգիայի ատոմային էլեկտրակայաններում և դժվար թե նրանք հետագայում չփորձեն իրականացնել իրենց այդ մտադրությունը: Իսկ դրա հնարավոր սարսափելի հետևանքները հնարավոր չէ չկանխագուշակել…
Մերկելը <<հերկել>> է Եվրոպան, ցանել մահմեդական <<սածիլներ>> և հիմա պտուղները քաղելու ժամանակն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել