Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը` (World Tuberculosis Day) Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ։ Այդ օրը գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը (Robert Koch) հայտարարեց իր կողմից հայտնաբերած տուբերկուլյոզի հարուցիչի մասին, որի համար 1905 թ. ստացավ Նոբելյան մրցանակ: 1993 թ. ԱՀԿ կողմից տուբերկուլոզը հայտարարվեց համազգային աղետ, իսկ մարտի 24-ը՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի տուբերկուլոզը տանում է 1,6 միլիոն մարդու կյանք, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: 1993 թ. ԱՀԿ-ն պաշտոնապես հանձնարարեց DOTS ( Directly Observed Treatment, Short-course) ռազմավարությունը՝ քիմիական թերապիայի կարճատև կուրսերով անմիջականորեն վերահսկվող բուժում, որպես տուբերկուլոզի դեմ պայքարի նոր ռազմավարություն: DOTS-ի հիմնական սկզբունքներն են՝ քաղաքական աջակցություն, ախտորոշում մանրադիտակի միջոցով, դեղերի հուսալի մատակարարում, բուժման վերահսկողություն, արդյունքների կանոնավոր գնահատում:
DOTS տուբերկուլոզի համաճարակի դեմ մարտավարություն է, որը թույլ է տալիս շրջապատի համար առավել վտանգավոր հիվանդներին բացահայտել և բուժել: տուբերկուլոզով հիվանդների 92-95 %-ի բուժումը հնարավոր է: DOTS ներդրումը փրկում է բազմաթիվ մարդկանց մահից, հիվանդություններից և տուբերկուլոզով պայմանավորված տառապանքներից: DOTS մարտավարության սկզբունքներն ունիվերսալ են ցանկացած երկրի համար: Այժմ այս մարտավարությունը հաջողությամբ ներդրվում է աշխարհի ավելի քան 160 երկրներում: Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն առաջին հեերթին այս հիվանդության գլոբալ համաճարակի և դրա վերացման ջանքերի, ինչպես նաև կանխարգելման և դրա դեմ պայքարի մեթոդների մասին մոլորակի բնակչության տեղեկացվածության բարձրացում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: