Այսօր Ավագ հինգշաբթի է: Լավագույնը, որ Ավագ հնգշաբթի պետք է անել, ծառատունկն է: Մեր նախնիները հատուկ կարևորություն էին տալիս այս օրը տնկված ծառին, համարվում էր, որ այն հեշտ է կպչում և բարեբեր է, բարիք է բերում: Պատկերացնենք, որ ամեն Ավագ Հինգշաբթի դպրոցները կազմակերպում են ծառատունկ աշակերտների հետ միասին, թեկուզ՝ մեկ մարդը մեկ ծառ:
Մյուս բանը, որ այսօր ավանդաբար արվում էր՝ կանաչեղեն ուտելն էր, ցանկացած նոր բուսած, թարմ կանաչեղեն՝ եղինջ, սիբեխ, ծնեբեկ, փիփերթ, սպանաղ... Այդ կանաչեղեններն ուտելու ամենալավ ժամանակն է: Կարելի է թե հում ուտել, թե եփած: Ովքեր պաս են պահում՝ առանց ձվի և կարագի, ձեթով տապակած կամ շորվա (սուպ):
Այսօր ես ծառ և վարդի թուփ եմ տնկել ու կանաչեղեն եմ սերմել, նաև աղով տրորելով՝ կերել եմ հում եղինջ, ինչպես նաև եփել եմ եղինջ: Շա՜տ համով է: Լավ օր է Ավագ հինգշաբթին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել