Կարծում եմ, որ մեր ուժային կառույցները պետք է շատ նուրբ աշխատեն այն տեղեկությունների հետ, որոնք վերաբերում են հնարավոր ահաբեկչությունների և պայթյունների մասին ահազանգերին: Կայքերով գնացել է տեղեկություն, որտեղ լրատվականները հղումներ են անում իրենց աղբյուրներին և իրարամերժ լուրեր են տարածում Երևան-Մոսկվա 20:50 ին նախատեսված օդանավում այսպես կոչված ռումբի ահազանգի մասին: Ներքին համոզմոնք ունեմ, որ ահազանգը կեղծ է և պետք է ուսումնասիրել, թե ովքեր են տոմս գնողները, թերևս կամ խանդի հողի վրա արված կեղծ ահազանգ է, կամ ուղղակի գործ ունենք հոգեկան շեղում ունեցող մարդկանց հետ: Հարցն այն է, որ մուտքեր ապահովելու համար դրվում են ահասասրսուռ և իրականության հետ կապ չունեցող վերնագրեր, որոնք խուճապի են մատնում մարդկանց, որոնք կամ նոր են թռնելու, կամ այն մարդկանց հարզատների շրջանում, որոնք արդեն օդում են և ժամանում են Հայաստան: Սթրեսի մի ենթարկեք հասարակությանը, հետաքրքիր վերնագրերով շատ նյութեր կարելի է գրել, բայց ոչ մարդկանց այն աշխարհ ուղարկելու հաշվին: Կամ պարզեք ահազանգի իսկությունը, դրանից հետո նոր գրեք այդ մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել