Հրազդանի քաղաքապետի ընտրությունները գնալով վեր են ածվում գլխավոր քաղաքական ինտրիգի ու հարստանում են նորանոր ուշագրավ մանրամասներով։ Վերջին զարգացումներն անշխուշ կապպված են Նիկոլ Փաշինյանի հետ։ Հրազդանի գործող քաղղաքապետը դիմել է դատախազություն և մեղադրել Նիկոլին, որ նա այցելել է հանրակրթական դպրոցներ, ճնշումներ է գործադրել անձնակազմի վրա և քարոզչական ու քաղաքական գործունեություն է ծավալել, ինչը օրենքի խախտում։

Ուշագրավ է, որ Նիկոլը չի էլ հերքում այցելությունները ու թեև չի ասում, որ քարոզչություն է իրականացրել, բայց ասում է, որ կիսվել է տնօրենների հետ ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացման մասին մտքերով ու հիմնականում ստացել է համաձայնություն դրանց շուրջ։

Այստեղ ծագում է մի նուրբ հարց․ մի՞թե դա ևս քարոզչություն չէ։ Ի վերջո, Նիկոլը որպես մասնավոր անձ չէ գնացել դպրոցներ, այլ որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ ու ցանկացած պահանջ, մտքերի փոխանակություն ու պարզապես խնդրանք ընտրությունների համատեքստում կարող է դիտարկվել որպես քարոզչություն։

Այստեղ բարդ բարոյական երկընտրանք է ծագում, որովհետև այս համատեքստում այո՛, Նիկոլը խախտում է օրենքը, բայց բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու է Նիկոլը հենց դպրոցների տնօրենների հետ հանդիպել ու մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ է ասվել։

Զավեշտալին այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետը համենայն դեպս այս պահին, գործում է օրենքի տառին համաձայն ու ստացվում է, որ ՀՀԿ-ն մարմնավորող դեմքը, այսինքն Յուպիտերը հասկանում է, կամ էլ գոնե ցույց է տալիս, որ հասկանում է, որ կան բաներ, որոնք իրեն էլ չեն կարելի, իսկ Փաշինյանը պահում է իրեն այնպես, ինչպես չէր պահում իրենց ցուլը՝ հայտնի ասացվածքում։ Մի քիչ խուճուճ միտք ստացվեց, բայց դե փաստացի այդ իրավիճակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել