Օրեր առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի քննարկման ժամանակ առաջարկեց ԸՕ-ի շուրջ բանակցություններն անցկացնել «4+4+4» ձևաչափով: Այսինք ձևավորել բանակցային գործընթաց, որին կմասնակցեն 4-ական հոգի ընդիմությունից, իշխանությունից և քաղաքացիական հանրությունից:

Զուրաբյանին բնորոշ երկար ու անբովանդակ ելույթն ուշադիր լսելուց հետո էլի անհասկանալի է մնում, թե ինչ համար է այս ամեն ինչը: Չեմ կարծում, որ Զուրաբյանի առաջարկած ծրագրի արդյունքում ինչ որ բան կփոխվի կամ իշխանությունները անսպասելի կդառնան համեստ ու բարի գործիչներ:

Նման տեսական հարցերում ՀԱԿ-ը սիրում է պաթետիկ ելույթներ ունենալ, բայց, երբ բանը հասնում է գործնականին, ամեն ինչ փոխվում է: Հրազդանում հենց այս պահին կա ընդդիմության կենսունակ թեկնածու, որին ընտրատեղամասերում ընդամենը փոքրիկ աջակցություն է պետք: Բոլոր հնարավոր տարբերակներից, սակայն, Զուրաբյանն ընտրեց իշխանությանն ամենից ձեռնտու տարբերակը: Դե ՀԱԿ-ի համար ընդդիմություն ասվածը սահմանափակվում է իրենց գրասենյակով: «4+4+4» ձևաչափ... չեմիչե ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել