Ըստ իրաքյան և եվրոպական հատուկ ծառայությունների տվյալների՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության առնվազն 400 անդամ է ուղարկվել Եվրոպա՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու: Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, ինչպես նաև, հնարավոր է, ԽՍՀՄ-ի որոշ երկրներում ծայրահեղական կառույցների կողմից ստեղծվել են հատուկ ուսումնավարժական ճամբարներ, որտեղ զինյալները պատրաստություն են անցնում՝ եվրոպական երկրներում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Եվրոպայում գործող իսլամական ծայրահեղական խմբավորումները կապ են պահում միմյանց հետ և կոորդինացնում իրենց գործողությունները հրամանատարների մակարդակով, մինչդեռ կառույցների շարքային անդամների միջև որևէ կապ գոյություն չունի:
Ահաբեկչական հարձակում իրականացնելու ժամանակը, վայրը և եղանակն ահաբեկչական խմբավորումներն ընտրում են ինքնուրույն կերպով՝ պայմանավորված իրավիճակային առանձնահատկություններով:
Խմբավորումների հրամանատարները, որպես կանոն, խոսում են ֆրանսերենով, քանի որ ծնվել, կամ տևական ժամանակ ապրել են Ֆրանսիայի, Բելգիայի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:
Հ.Գ. Վերոնշյալի համատեքստում, շատ օբյեկտիվ հարցադրում է առաջանում՝ «բա որ էսքան բան գիտեք, բացահայտել եք, ինչու՞ չեք վնասազերծում դրանց»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել