Ընտրական Օրենսգրքում փոփոխությունների առաջարկների մեջ ոչ ոք չի ֆիքսել իմ կարծիքով ամենակարևոր պահանջներից մեկը, որը վերաբերվում է կուսակցական ցուցակների կազմանը: Իշխանությունը բռնագրավվման համար պետք է առաջին հերթին իշխանությունը բռնագրավել հենց կուսակցության ներսում, որից հետո արդեն կուսակցության միջոցով բռնագրավել իշխությունը` արդեն երկրում:
Օրինակ` այսօր ՀՀԿ-ում իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին և դրա հետևանքով ՀՀԿ-ում ոչ ոք չի կարող ինքնուրույն տեսակետ հայտնել: Բնականաբար նա էլ որոշելու է, թե ով է լինելու և որ տեղում է լինելու ՀՀԿ ցուցակում: Իրականում Սերժ Սարգսյանի մոտ ցուցակները հաստատելու են տանելու նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ, որոնց անունները չեմ գրում, որ շատ չնեղանան:
Դրա համար պետք է այնպիսի համակարգ լինի, որ շողովրդավարակ մեխանիզմները գործեն հենց կուսակցություններում: Դրա համար պետք է պահանջել, որ կուսակցություններում ընտրական ցուցակների կազմվեն գոնե կուսակցական համագումարների կողմից` փակ-գաղտնի քվեարկությունների միջոցով և լրագրողների ներկայությամբ տեղի ունենան արդյունքների հաշվարկները, այլ ոչ թե այնպես, ինչպես գրված է ԸՕ. ցուցակները հաստատվում են կուսակցությունների ղեկավար կազմի կողմից:
Սա գուցե ամենակարևոր կետերից է, եթե ոչ ամենակարևորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել