Ո՞ր հեռախոսը չեն կրող գաղտնալսելAravot.am-ը գրում է.

Այսօր Aravot.am-ը տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կա՞ն հեռախոսներ, որոնք գաղտնալսման համար բարդություն են առաջացնում:

Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն օգտագործում է «Մոտորոլա» տեսակի հեռախոս եւ կա տեսակետ, որ նա հատուկ է օգտվում հենց այդ տեսակի հեռախոսից, որ չգաղտնալսվի:

Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ուզում են լսել, թե հեռախոսովդ ինչ ես խոսում, ինչ հեռախոս ուզում ես՝ օգտագործիր: Նստում է օպերատորը ու լսում է:

Բայց եթե դուք քաշեք «Սիգնալ» ծրագիրը եւ դրանով զանգեք այդ նույն ծրագրից օգտվող մարդու, չի կարող լսվել: Սամվել Ալեքսանյանը չի կարող այդ ծրագրից օգտվել, որովհետեւ Մոտորոլայի վրա անդրոիդ չկա»: Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, որ այդ ծրագրով նույնիսկ եթե հեռախոսազանգը լսեն, ոչ մի բառ չեն հասկանա, որովհետեւ գաղտնագրված է լինում ամեն ինչ:

Մեր հարցին՝ կա՞ն հեռախոսներ, որոնք այդ առումով ավելի խոցելի են համարվում, օրինակ, iPhone-ներն ինչքանո՞վ են պաշտպանված՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ եթե ծրագրեր կողքից չեք քաշում, նորից կա ռիսկ. «Նույնիսկ Google play-ի մեջ էին վիրուս գտել մեկ ամիս առաջ»:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել