Հայաստանում ու հատկապես Երևանում հերթական քսենոֆոբական սրացումն է, որը դարձել է սեզոնային։ Ամեն Նովրուզին, երբ Հայաստան են ժամանում հազարավոր իրանցիներ, հայաստանյան հասարակությունում սկսում են աննորմալ դրսևորումներ տեղ գտնել, որոնք կրում են վառ արտահայտված այլատյացական երանգներ։

Պարսիկները վատն են, պարսիկները զզվելի են, նրանք գողանում են, նրանք խմում ու կռիվ են անում, նրանք հարիֆ են, նրանք մեր աղջիկներին են անհանգստացնում և այլն, և այլն։

Անձամբ ես ամեն տարի ասել ու ասում եմ․ պարսիկները վատը չեն, որքան շատ պարսիկ տուրիստ լինի՝ այնքան լավ մեզ համար, բայց որքան շատ ուրագություն անենք, այնքան ավելի քիչ պարսիկ կգա։

Ժողովուրդ ջան, եկեք մի կողմ դնենք երկակի ստանդարտները ու մեր աչքի գերանը թողած, ուրիշի չոփերը չպարսավենք։ Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ հայ զբոսաշրջիկը ավելի լավ է իրեն պահում դրսում, քան պարսիկը՝ Հայաստանում։ Հիմա ձեր տրամաբանությամբ, ստացվում է, որ մենք էլ չպետք է բողոքենք ու ըմբռնումով մոտենանք այն դեպքերին, երբ անհանդուրժողականություն է դրսևորվում հայ հյուրերի նկատմամբ, որովհետև ընդհանուր թվի մեջ կան այնպիսիք, ովքեր «խայտառակում են ռեսպուբլիկան»։

Ինչ է, հայերը դրսում չե՞ն անում ճիշտ նույն բաները, ինչը մեղսագրվում է պարսիկներին։ Շոփլիֆթի՞նգն է մեզանից հեռու, թե՞ խալխի կնանիքին յազվա լինելը, կամ էլ շուխուռ-ղալմաղալով զվարճանալը ու տեղաբնակաների համար ինչ-ինչ ահարմարություններ ստեղծելը։

Պարսիկ, ուզբեկ, մալազիացի, ամերիկացի, ռուս, իռլանդացի ու ցանկացած այլ ազգի զբոսաշրջիկն առաջին հերթին հավելյալ գումար է, որը մտնում է ՄԵՐ տնտեսություն ու ծառայում է ՄԵԶ։ Եթե այդ այլազգի տուրիստներից ինչ որ մեկը, կամ մի քանիսը անում են վատ բաներ, ապա պայքարեք կամ այդ մի քանիսի դեմ, կամ էլ ստեղծեք այնպիսի պայմաններ, որ այդ բաներն անելը նրանց մոտ չստացվի, բայց մի հարամեք բոլորի հանգիստն այնպես, որ իրենք էլ երբեք Հայաստան չուզենան գալ ու իրենց ծանոթներին էլ հորդորեն չանել նման ղալլաթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել