Դարեր շարունակ մեր նախնիները ևս զոհ են դարձել տարբեր հավատքների և անհավատների ծայրահեղական դրսևորումներին, սակայն մենք կարողացել ենք հաղթահարել և հաղթանակել՝ անկախացնելով ու ձևավորելով մեր պետությունը։
Այսօր տեռորիզմն ավելի է գլուխ բարձրացրել, որին պետք է քաղաքակիրթ աշխարհը շատ կտրուկ ու կտրականապես պատասխան տա՝ լինելով Բրյուսելի կողքին և ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելով դրանց ծնող օջախներում։
Մենք ևս պետք է պատրաստակամ լինենք՝ պայքարել մարդկությանը սպառնացող այդ չարիքի դեմ, ինչքանով որ կարող ենք, այլ ոչ թե անցյալի պես գոյատևել այդ անմարդկային ցնցումների ըմթացքում։
Գրեթե վստահ եմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը չունենալու պարագայում Հայաստանն աշխարհում գործուն այն ուժերից մեկը կհանդիսանար, որ ամեն օր կչեզոքացներ և կսեղմեր տեռորիզմի օղակը՝ փակելով նրանց գործունեության ուղիները։
Սա պետք է աշխարհը գիտակցի և օր առաջ հանգուցալուծման տանի՝ հաստատելով խաղաղություն և Արցախին տալով ընդունելի, միջազգային կարգավիճակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել