Բրյուսելյան ահաբեկչությունների ֆոնին, կրկին թրենդային են դարձել հակաիսլամական տրամադրությունները և արդեն նավթալինի հոտով կաղկանձնանքները, թե բա Եվրոպա՜ն՝ քրիստոնեական քաղաքակթության բնօրրա՜նը հիմա վարի է գնում այդ ստոր մահմեդականների պատճառով։

Եվրոպան ու հատկապես այնտեղի քրիստոնեական քաղաքակրթությանը ոչ մի մահմեդական ու մահմեդականների կոնգլոմերատ չի պատճառել այնքան վնաս ու երբեք չի պատճառի, որքան դա արել է հենց եվրոպական վերնախավը ու դրա որդեգրած մուլտիկուլտուրալիզմի ու համապարփակ տոլերանտության քարոզը։ Մահհմեդական ծայրահեղական տարրերը, դրանց ահաբեկչական գործունեությունը և այլ նեգատիվ օտարածին էլեմենտները ոչ այլ ինչ են, քան հետևանք այդ քաղաքականության։

Ինչ վերաբերում է բնօրրան լինելուն, ապա ասեմ, որ Հայաստանը, որքան էլ դա ոմանց համար տարօրինակ հնչի, ավելի մեծ հավակնություններ ունի իրականում քրիստոնեական քաղաքակրթության բնօրրան կոչվելուն, քան ողջ Արևմտյան Եվրոպան։

Հայաստանն առաջինն էր, որ Քրիստոնեությունն ընդունեց, ինչը մեզ դարձնում է քրիստոնեական քաղաքակրթության անդրանիկ զավակ։ Ընդ որում, քրիստոնեությունն ընդունելու պահին, մենք մեղմ ասած այսօրվա քաշին չէինք ու հանդիսանում էինք շատ լուրջ գերտերություն, որը մրցունակ էր ժամանակի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք էին Հռոմն, իսկ հետագայում՝ Բյուզանդիան և Պարսկական կայսրությունը։ Նման ուժային գործոնը վստահ եղեք քիչ դերակատարություն չի ունեցել տարածաշրջանում ու աշխարհում քրիստոնեության տարածման հարցում։

Հետո, Քրիստոնեության լեյբմոտիվը, համենայն դեպս դրա արևելյան թևի, երկար դարեր հանդիսանում էր Բյուզանդիան ու փաստացի, մենք պատմամշակութային ու քաղաքական առումով շատ ավելի մեծ հավակնություններ կարող ենք ունենալ բյուզանդական ժառանգությանը, քան նույն ռուսները, ով փաստացի իրենց հռչակեցին բյուզանդիայի իրավահաջորդ։ Շատերը մոռաացել են, որ Բյուզանդիան մեծ հաշվով հայ-հունական քրիստոնեական կայսրություն էր, որտեղ հայկական տարրը մեղմ ասած հույների ստվերի տակ չէր մնում։

Ու զզարգացնելով բնօրրանի աշխարհագրական պատկանելության մասը, նշեմ, որ երկար դարեր, երբ Արևմտյան Եվրոպայում մութ դարաշրջան էր ու վաղ միջնադար, քրիստոնեության հիմնական օջախներն ու զարգացման կենտրոնները գտնվում էին ոչ թե Արևմտյան Եվրոպայում ու նույնիսկ ոչ էլ Մեծ Եվրոպայում, այլ Անատոլիայում, Հայակական լեռնաշխարհում, Միջագետքում, Սուրբ Հողում ու Եգիպտոսում։

Այնպես որ, եկեք իրերն իրենց անունով կոչենք ու պատ-առները տարանջատենք հետևանքներից։ Մարդ ես, մեկ էլ սկսեցինք հասկանոլ, որ իսկական թշնամին ոչ թե ինչ որ մորուքավոր արաբ է, այլ սիրուն կոստյումով ու կրոնական հայացքներից բավականին հեռու ինչ որ ձյաձյաների ու ծյոծյաների խումբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել