Արդարացնելով քրդերի դեմ իրականացվող սպանդը, Էրդողանը ջանք ու եռանդ չի խնայում ոչ իր հռետորաբանությունում, ոչ էլ գործողություններում։ Թուրքիայի դոկտրինի առաջնային կետերից մեկն այժմ քրդերի շուրջ՝ ահաբեկիչական իմիջ ստեղծելն է ու թուրքիայում գրանցվող բոլոր ահաբեկչությունները միանգամից վերագրվում են քրդերին։ Էրդողանն անգամ կշտամբել էր եվրոպացիներին՝ Թուրքիային քննադատելու համար և ասել էր մոտավորապես հետևյալը․ «Երբ այդ ամենը հասնի Ձեր մոտ, նոր կհասկանաք մեզ»։

Փաստորեն Էրդողանի խոսքը՝ գործ է։ Այսօր Բրյուսելի օդանավակայանում որոտացել են պայթյուններ, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 11 մարդ։ Ինչո՞ւ եմ ես հակված կասկածելու, որ հենց Էրդողանի մատն է խառն այս ամենում, բացատրեմ․

Սկսենք հենց Թուրքիայի ահաբեկչություններից։ Դրանց բոլորին միավորում են որոշակի ընդհանրություններ։ Նախ, դրանք որպես կանոն տեղի են ունենում Էրդողանի հակառակորդների նկատմամբ, կամ էլ առնվազն ոչ համակիրների։ Հիշեցնեմ, որ առավել խոշոր ահաբեկչությունների հիմնական զոհերը եղել են քրդեր ու գերմանացիներ, իսկ երկրորդ ու ամենակասկածելի զուգադիպությունն այն է, որ այդ պայթյունների որոտը դեռ չդադարած, թուրքական իշխանությունները արդեն հայտարարում են մեղավորներին ու անհերթքելի ապացույցներ են ունենում՝ ընդհուպ մինչև մահապարտի անձնագիրը։

Հիմա Եվրոպայի պարագայում էլ, միգրանտների անդադար հոսքը մեծամասամբ ապահովում է թուրքիան ու իրականում բացի թուրքերից երևի, ոչ ոք չգիտի, թե փախստականի կերպարի ներքո, քանի իսլամիստ ահաբեկիչների են մտցրել Արևմտյան եվրոպա և նրանցից քանիսն վերահսկվում թուրքական հատուկ ծառայությունների կողմից։

Այսքանով հանդերձ, գրեթե վստահ եմ, որ Բրյուսելի ահաբեկչությունը ու դրան հետևելիք մյուս ահաբեկչությունների գլխավոր պատվիրատուն ու շահառուն Թուրքիան է ու անձամբ Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել