Խոսքը, իհարկե, մեծն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և անկրկնելի բարիտոն Մուսլիմ Մագոմաևի մասին է:

Առնո Բբաջանյանը մշտապես նշել է, որ իր երգերի լավագույն կատարողը Մագոմաևն է, իսկ Մագոմաևն իր հերթին լավագույնը Բաբաջանյանին է համարել: Մուսլիմի երգացանկի 90 տոկոսը Բաբաջանյանի երգերն են:

Երբ 2006-ին Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգին հրավիրեցին, Մագոմաևը հայտարարեց, որ ինքն անպայման կմասնակցեր Մեծ Մաեստրոյին նվիրված համերգին, սակայն իր ժողովուրդը սխալ կհասկանար իրեն: Այնուամենայնիվ, 1 տարի անց Մագոմաևը թողարկեց ալբոմ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին: Իսկ ես իմ կողմից կավելացնեմ, որ արվեստը ազգություն չի ճանաչում, և այդ երկու հանճարեղ արտիստները կապրեն ընդմիշտ: Մինչ այսօր նրանց հիշատակին կազմակերպված համերգները անց են կացվում ամենաշքեղ և ամենահեղինակավոր դահլիճներում: Եվ քանի կա իրական արվեստը գնահատող հասարակությունը, նրանք կապրեն միշտ և միշտ կլինեն ակտուալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել