Ամեն Նովրուզի ժամանակ հասկանում եմ ինչքան քսենոֆոբ, ռասիստ, չտես ու քաղքենի մարդիկ կան Հայաստանում, հիմնականում էս տեսակ մարդիկ են մարդիկ են, ովքեր Հայաստանից երբևէ չեն դուրս եկել, ուրիշ երկրներում ու քաղաքներում չեն եղել ու իրանց կարծիքով Հայաստանը կղզի ա, իրանք էլ էդ կղզու աբորիգեններն են:
Այ մարդ ինչի՞ց եք տենց վախենում։ Էդ Իրանցիները հո չե՞ն գալու ձեզ ուտեն։ Մի քանի օրով եկել են Հայաստան, իրանց փողերը ծախսեն, հանգստանան, գնան, հո Հայաստանը չե՞ն գրավելու, օկուպացնեն։
Հա հասկացանք, որոշ իրանցիներ իրանական սահմանափակումներից դուրս իրանց պահում են վանդակից փախած գազանի պես, բայց ի՞նչ իմաստ կա պրոյեկտել էս մարդկանց պահվածքը ամբողջ ազգի վրա։ 
Ինչ ա վատ ու չտես հայեր չկա՞ն։ Եվրոպաներում չկա՞ն։ 
Թեթև տարեք ու թեթև ապրեք էլի!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել