1. Առաջինը՝ ինչ պետք է գաղտնի պահել, ասում են իմաստունները, դա Ձեր հեռուն գնացող պլաններն են։ Լռեք այնքան ժամանակ, մինչև այդ պլանները չիրականանան։ Մեր մտքերից յուրաքանչյուրը ոչ միայն իդեալական չէ, այլ նաև ունի բազմաթիվ թույլ կողմեր, որոնցով շատ հեշտ է հարված հասցնել և ամեն ինչ քարուքանդ անել։
2. Երկրորդը, որ խորհուրդ են տալիս իմաստունները՝ դա ձեր բարեգործության մասին բարձրաձայնումն է։ Լավ գործը՝ այս աշխարհում հազվադեպ է, և հենց այդ պատճառով, այն պետք է աչքի լույսի պես պահել, պահել գաղտնի։ Մի գովերգեք Ձեզ Ձեր լավ գործերի համար։ Հպարտությունը կտեսնի այդ ամենը և կխլի բարեգործության շնորհիվ կատարված ողջ բարին։
3. Երրորդը, որ խորհուրդ չեն տալիս իմաստունները բարձրաձայնել, տարածել՝ դա ձեր ասկետիզմն է։ Աջ ու ձախ մի պատմեք ձեր, օրինակ սնվելիս, քնելիս, սեքսուալ հարաբերությունների և այլն, սահմանափակումների մասին։ Ասկեզան ֆիզիկապես օգուտ է բերում միայն այն դեպքում, երբ այն համադրվում է էմոցիոնալ բաղադրիչի հետ։
4. Չորորդը, ինչի մասին պետք է լռել՝ դա Ձեր հերոսությունն ու տղամարդկությունն է։ Ինչ-որ մեկը արտաքին փորձության է մատնվում, իսկ ինչ-որ մեկն էլ ներքին։ Արտաքին փորձությունները երևացող են, և այդ պատճառով էլ մարդիկ պարգևատրվում են, բայց ներքին փորձությունների հաղթահարումը մարդիկ չեն նկատում և այդ պատճառով պարգևատրում էլ չի լինում։
5. Հինգերորդը, որի մասին պետք չէ տարածվել՝ դա Ձեր հոգևոր գիտելիքներն են։ Հոգևոր գիտելիքները ունեն տարբեր մակարդակներ և պետք է բացահայտվեն միայն գիտակցության մաքրության որոշակի մակարդակում։
6. Վեցերորդը, որով պետք չէ կիսվել ուրիշների հետ՝ դա Ձեր ընտանեկան կոնֆլիկտներն են և ընդհանրապես ընտանեկան կյանքն է։ Հիշե՛ք, որքան քիչ խոսեք ընտանեկան պրոբլեմների մասին, այնքան ընտանիքը կլինի ավելի ամուր և կայուն։
7. Յոթերորդը, ինչի մասին պետք չէ խոսել, դա ուրիշներից լսված ոչ գեղեցիկ խոսքերն են։ Փողոցում կարելի է կեղտոտել կոշիկները, նաև հնարավոր է կեղտոտել գիտակցությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել