Ասում են՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գործերն այնքան են վատացել, որ կառույցի՝ հատկապես օտարերկրացի զինյալները սկսել են զանգվածաբար դասալքության դիմել. այս երևույթը համեմատաբար լայն տարածում է գտել Սիրիայում ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում: Այդ նպատակով, խուսափելով սեփական հայրենիքում իրավապահների հետապնդումների հնարավորությունից, օտարերկրացի «ջիհադականները» բավական հաճախ խլում են կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակիչների անձնագրերը և, որպես փախստական, լքում «խալիֆայության» սահմանները:
Այս իրողությունն առավել զանգվածային բնույթ է ստացել հատկապես վերջին շրջանում՝ մի կողմից սիրիական բանակային ստորաբաժանումների և նրանց հարող այլ ուժերի կողմից ալ-Ռակկայի ու հատկապես Պալմիրայի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ գրոհների, մյուս կողմից՝ հյուսիսում քրդական զորամիավորումների կողմից նախատեսվող հարձակման ֆոնին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել