Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հերթական անգամ կարող են դառնալ լակմուսային թուղթ մեր կուսակցական համակարգի ու հատկապես՝ ՀԱԿ-ի համար։ Ես կարող եմ հասկանալ ցանկացած փաստարկ ու քննադատություն՝ ուղղված Փաշինյանի ու նրա թիմի դեմ, կարող եմ հասկանալ քաղաքակիրթ, կամ էլ գուցե ոչ այնքան քաղաքակիրթ քաղաքական պայքարի մեթոդների առկայությունը, սակայն այն ինչ անում է ՀԱԿ-ը չի տեղավորվում ոչ մի ռացիոնալ շրջանակի մեջ։

Ես կարծում եմ, որ անկախ բոլոր տարաձայնություններից, նեղացածությունից ու հին հաշիվներից, ՀԱԿ-ը պետք է սկզբունքորեն աջկացեր ոչ այնքան Քաղաքացիական պայմանագրին, որքան անձամբ Սասուն Միքայելյանին։ Սա իրոք սկզբունքի հարց է ու սկզբունքը նրանում չէ, որ նա դնում է իր թեկնածությունն ընդդեմ ՀՀԿ-ական քաղաքապետի, ոչ էլ անգամ այն, որ ՀԱԿ-ից թեկնածու չկա ու պետք է միահամուռ ջանքերով պայքարել ընդդիմության դեմ։

Հարցն այստեղ ավելի շատ բարոյական ու ինչո՞ւ ոչ, իմիջային եզրեր ունի։ Բարոյական, որովհետև նույն Սասուն Միքայելյանը ժամանակին հրաժարվեց ՀՀԿ-ի իր տաք աթոռից ու կարգավիճակից, որպեսզի միանա ԼՏՊ-ին ու ՀԱԿ-ին, իսկ հետո ազատազրկվեց դրա համար, բայց երբեք չտրտնջաց ու ափսոսանք չհայտնեց։ Որքանո՞վ է բարոյական հիմա ՀԱԿ-ի դիրքորոշումը։ Ոչ մի քանով։ Ու այստեղից էլ բխում է նաև իմիջային կողմը հարցի․ ո՞ւմ մոտ կարող է համակրանք առաջացնել մի թիմ, որն իր անդամներից ամեն ինչը ստանալը համարում է բնականոն, բայց տալ ինչ որ բան ի պատասխան՝ երբեք։

Ու իրականում, խնդիրը այնքան մակերեսային է, որ ՀԱԿ-ի կեցվածքը պարզապես հակահիգիենիկ է դառնում։ Ողջ այս մառազմը մենակ մի պատճառ ունի․ ասում են Զուրաբյանը որոշել է հանձնաժողովի ՀԱԿ-ի տեղերը հերթական վաճառել, քանի որ դա դարձել է նրա եկամտի հիմնական աղբյուրը, իսկ եթե ընդառաջեն ՔՊ-ին ու հանձնաժողովում ընդգրկեն Սասունի մարդկանց, ապա վաճառելու բան չի լինի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել