Զբոսաշրջության ոլորտը հանդիսանում է այն կարևոր ոլորտներից, որոնք արտաքին միջոցներ են բերում ներքին շուկա: Հատկանշական է, որ ըստ պաշտոնական տվյալների, սույն ոլորտը ՀՀ-ում վերջին մեկ տասնամյակում գրանցել է աննախադեպ աճ:

Հանուն արդարության պետք է նշել, որ հյուրանոցների և հոստելների բացումը, հանգստյան վայրերի արդիականացումն ու ավելացումը, ինչպես նաև պետության կողմից կիրառելի «Բաց երկինք» քաղաքականությունը իրենց ուրույն ազդեցությունը ունեն ոլորտի զարգացման վրա:

Կարևոր է նաև այն փաստը, որ հյուրանոցների բացումը տեղի է ունենում ոչ միայն մայրաքաղաքում: Մասնավորապես, նախորդ տարի բացված չորս հյուրանոցներից միայն երկուսն է բացվել Երևանում:

Շուկան հնարավորինս հարմարեցվում է սպառողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել