Քաղաքացիական պատերազմները որպես կանոն խառն են լինում, իսկ բազմազգ ու բազմակոնֆեսիոնալ կոնգլոմերատներում՝ առավել ևս, սակայն Սիրիայի քաղաքացիական պատերազմը մարտահրավեր է նետում նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Արդյունքում, մեդիա դաշտում դժվար է շունը տիրաջից տարբել, ուստի այսօր կպատմեմ Ձեզ ներգրավված հիմնական կողմերի մասին։

1․ Կառավարական ուժեր

Ներկայումս հանդիսանում են Ասսադի հիմնական ուժը։ Բաղկացած են ալևիներից, աշխարհիկ սուննի արաբներից, քրդերից, հայերից ու այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններից։ Հաշվում են մոտ 200․000։ Ռուսական միջամտությունից հետո, վերահսկում են երկրի մոտ կեսը, այդ թվում Դամասկոսը, Լաթաքիա նահանգը, Դեյ էր զորը և այլն։

2․ Ժողովրդական աշխարհազոր

Հիմնականում տեղային միավորումներ են, որոնք համալրվում են տվյալ բնակավայրի կամ շրջանի կամավորականների միջոցով։ Որպես կանոն՝ սերտորեն համագործակցում են կառավարական զորքերի հետ։ Հիմնական գործառույթը բանակի կողմից ազատագրված դիրքերը պահելն է, որպեսզի կանոնավոր բանակը չփոշիացնի իր մարդկային ռեսուրսները։ Սակայն որոշ դեպքերում էլ գործ ունենք ավելի մեծ ավտոնոմության հետ, ինչպես դա քրդերի պարագայում է։

3․ Իրան և Հզբոլլա

Իրանը ներգրաավված է այս կոնֆլիկտում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներով, ինչպես նաև Իրանի ուղղակի ազդեցության շնորհիվ, կառավարական ուժերի կողմից են կռվում նաև Հզբոլլա ծայրահեղական շարժման մարտիկները՝ հիմնականում հարավում։

4․ Չափավոր ընդդիմություն

Սիրիայում կան ցեղախմբեր ու առանձին կոնգլոմերատներ, ովքեր ընդվզել են Ասսադի ռեժիմի դեմ, սակայն դա չի նշանակում, որ գլուխներ կտրող ԻՊ-ի պես են։ Սիրիայում առկա է բարդ կլանային-ցեղային համակարգ ու որոշ ցեղեր ու կլաններ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով զենքն առել են ձեռքները ու կռվում են և՛ Ասսադի, և՛ իսլամիստների դեմ։ Հիմնականում սրանք էլ միացել են հրադադարի ռեժիմին։ Կաան նաև նախկին դասալիքների, կամ էլ ճմբարափոխներից բաղկացած ստորաբաժանումներ։

5․ Իսլամիստներ

Ռուսական մեդիաները գրեթե բոլոր խմբավորումներին անվանում են ԻՊ։ Արևմուտքը ԻՊ անվանում է միայն ԻՊ-ին, իսկ մնացածին՝ «չափավոր ընդդիմություն», «մահմեդական ապստամբներ» և այլ պուպուշ բառերով։ Գործնականում, Սիրիայում ներկայումս գործում է 100-ից ավելի իսլամիստական խմբավորում ու ճիշտ են Արևմուտքում, որ դրանք բոլորը ԻՊ չեն։ Սակայն ճիշտ են նաև ռուներն այն առումով, որ բովանդակային առումով դրանց մեջ ոչ մի տարբերություն չկա․ գլուխներ կտրող, մարդկանց խաչոող ու մորթող, տաճարներ ու պատմական հնություններ ավիրող, մարդակեր ռենեգատներ են, որոնցից ոչ մեկը մյուսից լավը չէ։

Հիմնական ու ամենամարդաշատ խմբավորումներն են ԻՊ-մ, Ջաբհատ ալ Նուսրան, Ախրար աշ Շամը, որոնք էլ հիմնականում վերահսկում են կառավարական ուժերի վերահսկողության տակ չգտնվող տարածներները։

Հ․Գ․-ի փոխարեն

Սիրիական ազատ բանակ

Ներկայումս, սա միայն որոշ լրագրողների ու հրապարախոսների երևակայության մեջ գոյություն ունեցող կատեգորիա է։ Գործնականում, սա ձախողված շարժման ստացված բրենդ է, որից չեն ուզում հրաժարվել։ Դե յուրե, դրա կազմում կան հազարավոր մարտիկներ, բայց դե ֆակտո, ՍԱԲ-ը իրար հետ կապ չունեցող ու իրար չենթարկվող իլամիստական, սեմի իսլամիստական ու աշխարհիկ սուննիական խմբավորումների կույտ է, որոնք կարող են պահի տակ իսլամիստների կողմից էլ կռվել, նրանց դեմ էլ դուրս գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել