Արմեն Աշոտյանի հոդվածը կարդացի փոխվելու մասին։Մի քանի տարի առաջ էր ,որ նույն թիմը հայտարարում էր ՝«հավատա,որ փոխվես»։
Չգիտեմ ինչուա փոխվելը իդեա ֆիքս դարձել հանրապետականների մոտ։Ու հետո անհասկանալի ա հիմա իրանք պետք է փոխվեն նախորդ փոխվելու համեմատ ,թե սա երրորդ սերնդի անհայտ փոփոխությունա լինելու։
Բայց մի պահ սկսեցի պատկերացնել,որ իրոք ՀՀԿ ն ներսից փոխվումա։

Շմայսը բացումա էթիկայի դպրոց ու սկսումա դաշնամուր նվագել։
Գեղամյանը պատեհ անպատեհ չի քծնում նախագահին ու հրապարակավ այրումա իր բոլոր գրքերը։
Հայկ Բաբուխանյանը ներեղությունա խնդրում Հրանտ Խաչատրյանից ու սափրումա իր ու Գալաջյան Հովիկի բեղերը։
Տիգրան Սարգսյանը հայտարարումա ,որ ինքը աթեիստա ու ավելին,աթեիզմով զբաղվումա Արտակ Շաբոյանի հետ։
Էդվարդ Նալբանդյանը ծաղկեփունջա ուղարկում Օսկանյանին։
Կարեն Ավագյանը վերջապես ազատա արձակում իր երիտասարդությունը և բյուջե վերադարձնում ՀՀԿ երիտասարդների համար մսխվող բուհերի փողերը։
Գալուստ Սահակյանը միանգամից 5 նախադասությունա ասում ու ոչ ոք չի ուշաթափվում ծիծաղից։
Նարեկ Սարգսյանը հայտարարումա ,որ Թամանյանի ճկույթը չարժի ու ներեղություն ա խնդրում Երևանից։
.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել