Մշակութային այլասերված միջավայրի ակնհայտ դրսևորումներից են Հայկական ռեստորանները, որտեղ իրականացվող ցածրակարգ ծիսակարգերը սինկրետիզմի արդյունք են, այսինքն ձևավորվել են տարաբնույթ մշակութային հոսանքների ազդեցության ներքո, որոնք են՝ հայկական ադաթների վերապրուկները, մուսուլմանական ավանդույթները և Խորհրդային շրջանի նորամուծությունները: Մշակութային տեսանկյունից խնդրո առարկան կարելի է դեռ երկար վերլուծել, բայց սահմանափակվենք մի քանի առօրեական դարձած կետերով.
1. Ցածրակարգ երաժշտություն:
2. Ցածրակարգ երաժշտության ներքո անհասկանալի, ձեռքերը դեպի վեր պարզած պարեր (Այդ պարերը կապ չունեն ազգային պարերի հետ):
3. Ցածրակարգ ոսկեզօծ կահավորանք:
4. Անհասկանալի պաթետիկ լեզվամտածողությամբ հանդիսավարներ:
5. Պուտանկի անճաշակ շորիկներով կանայք (ձևակերպումը բացառապես կապված է շորերի անճաշակության հետ):
6. Կերակրացանկի նկատմամբ յուրատեսակ միստիկ վերաբերմունք:
Խնդիրը ավելի քան մշակութային է՝ կապված մի շարք գործընթացների արատավոր ներգործությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել