Ընտանեկան արխիվումս բացառիկ մի լուսանկար էր պահպանվում, որը վաղուց աչքովս չէր ընկել ու երկար որոնում էի։ Վերջապես գտա։ Այն հավանաբար յոթանասունականների վերջին է արված։ Նկարում պապուս եղբոր՝ Ռոման Հայկազի Պողոսյանի (ձախից առաջինը) հյուրերն են, Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ Եղեռնի հուշակոթողում։ Հյուրերի թվում են ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստներ Անդրեյ Միրոնովը և Ալեքսանդր Շիրվինդտը: Մեջտեղում կանգնած կինը հավանաբար դերասանուհի Եկատերինա Վասիլյեվան է, կամ Նինա Կորիենկոն։ Ցավոք նկարի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։

Միակ տեղեկությունը, որ կարողացել եմ հայթայթել, դա Գոլոս Արմենիի թերթում 2016 թվականի մարտի 3-ի համարում տպագրված հոդվածն է
, որում հեղինակ Ելենա Գալոյանը փոքրիկ անդրադարձ է կատարել Մոսկվայի Սատիրայի թատրոնի երևանյան հյուրախաղերից մեկին: Իհարկե չեմ կարող վստահաբար պնդել, սակայն հնարավոր է, որ Ծիծեռնակաբերդում արված այս լուսանկարը հենց այդ հյուրախաղերի օրերին է արվել: Եթե կան մարդիկ, ովքեր լրացուցիչ տեղեկություններ կունենան, կամ կհիշեն այս հյուրախաղերի մասին, կխնդրեմ տրամադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել