42-21706299Կան կանայք, ովքեր համոզված են, որ եթե ամուսինը ձայնը բարձրացնում կամ խփում է, ուրեմն սիրում է: Այս «ավանդույթը» եկել է թերևս հնագույն ժամանակներից, երբ ընդունված էր ձիերին սիրել ու միևնույն ժամանակ նաև մտրակել: Շատ տղաներ էլ կարծում են, որ կնոջը պետք է և՛ սիրել, և՛ ծեծել: Այստեղ կարող ենք հիշել հետևյալ արտահայտությունը. «Ի՞նչ տղամարդ, որ չծեծի կնոջը»: Կամ` «Ծեծում է՝ ուրեմն սիրում է»: Ի՞նչ է սա` հիվանդագին մտածելակե՞րպ, թե՞ սիրո իրական դրսևորում:  
Հետաքրքիր է, որքանով է այսօրվա հասարակությունը համաձայն այս ամենի հետ: Որքանո՞վ են համաձայն կանայք թույլ տալ տղամարդկանց «ի ցույց» դնել իրենց սերը:

Ձեր կարծիքներով ու տեսակետներով կիսվեք մեկնաբանություններում և հնարավորություն ստացեք մասնակցել այս թեմայով «Ազատ գոտում» կազմակերպվող բանավեճին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել