Aravot.am

Այսօր՝ մարտի 20-ին Բերդ քաղաքում ոստիկանները ձերբակալել են մարտի 18-ի  ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանում, ջրամբարի մոտ, «Լճերի սերվիս» կոչվող տարածքում  28-ամյա Գագիկ Ճաղարյանի սպանության  եւ  38-ամյա Վրեժ Մաթեւոսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 25-ամյա  Գրիգոր Մաթեւոսյանին: Վերջինս Բերդ քաղաքի բնակիչ է,  նախկինում 3 անգամ դատվել է գողության, կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու համար:  Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 18-ին, սպանության  եւ դանակահարության դեպքից առաջ, Վրեժ Մաթեւոսյանը եւ Գագիկ ճաղարյանը փորձել են հրդեհել Գրիգոր Մաթեւոսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:   Նրանց միջեւ, մի քանի այլ անձանց ներկայությամբ, կայացել է    հաշիվների պարզաբանում, որին հաջորդել է դանակահարությունը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ  սպանության եւ դանակահարության պատճառը փողի հետ կապված խնդիրներն են:  

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել