Ազգային պատկերասրահը դարձրեք Բիոզուգարան։ Ի Ֆսյո։ Հա, բա ի՞նչ։ Բա հո չե՞ք թողնելու ինչ-որ ազգային, պետական նշանակության շինություն կանգուն մնա։ Թող այդ ամենը դառնա օբեկտանման, հյուրանոցահաճո, մոդեռնաքնձխ կրճոն իր բնույթով, որ ապագա սերունդը այդպես խեղաթյուրված շինությունով ու պղտոր, բայց ճռճռան արժեքներ տեսնի ու դա զգա երեվանյան կառույցներից։ Հա, թող աղավաղվեն ու լղոզվեն դրանք ևս։
Ի՞նչն է պակասում, որ այդպես չարվի։ Եթե տարիներ շարունակ քաղաքականությունից,տնտեսությունից, մշակույթից մեծամասամբ ձերբազատվել եք, մարդկանց փորձել եք ազատել գաղափարական ու արժեքային համակարգից, ապա տեսողական ամեն հիացմունք ու գեղագիտական ու էական նշանակություն ունեցող երևույթներից էլ կարելի է վազն լինել։
Շորհակալություն բոլոր վաստակավոր, ժողովրդական ու հոգով սովետահպատակ կենդանիներին ոչնչացվածի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել