Ըհը, էլի ֆեյք թեմա մտավ հաամցանց, որը շուտով կդառնա համացանցի թիվ մեկ քննարկվող թեման։ Խոսքս գնում է՝ Վիտամինի Չարենցի, նրա կնոջ ու նրա նոր ընկերուհու թեմաների մասին։ Հարց՝ իմաաաստըը՞՞՞ էս թեման ժամերով ու օրերով ծեծելը։
Չարենցը գնացելա արտերկիր, իրա կայֆերով ապրելա, պսակվելա, ինչ ուզեցել արելա ու, ուշարդություն, էտ ընթացքում թքած ունենալով երևի և Հայաստանի վրա և հայ ընթերցողների... Հետո մարդ ու կնիկ չեն կարողացել համաձայնության գա, Չարենցը հիշելա, որ ինքը կարա վերադառնա էլի իր «սիրելի» երկիր Հայաստան ու քանի որ ինքը մոռացված էր արդեն, երևի մեկը բիթի է քցել, որ էժանագին փիառով էլի կարաս հայտնի դառնաս ու ի՞նչը կարող է հայ ընթերցողի համար լավագույն «կուտ» լինել, եթե ոչ ուրիշի, հատկապես աստղի, անձնական ու ընտանեկան կյանքը...
Ըհը,Չարենցն էլ եկելա ստե ուրիշ ընկերուհի ունի արդեն, սաղ շուխուրա քցել, երևի դրսերից էլ նախկին կնիկը չի դիմացել ստեղ տեղի ունեցող մուտիտներին ու մի հատ էլ ինքնա մտել, ակամայից, էս խաղի մեջ. Չարենցի հասցեին երկու լավ բանա ասել, դե դրանից հետո էլ, իհարկե, մեր լրատվականները չէին հանգստանա. բա վերջ թեմայա, Չարենցին են ասել, որ մի հատ էլ կնոջ ասածը ինքը մեկնաբանի ու վերջ... Չարենցը հիմա համացանցում պեռվի կռուգ ֆռռացող թեմայա ու էլի սաղ վերհիշեցին նրան... Էժան, մեծ ՕԳԳ-ով ու արագ օգնող քայլ....
Հիմա կասեք՝ «դե մեր լրատվականներն են է մեղավոր», բայց՝ ոչ, մեղավորը դուք եք. եթե էտ նյութերը, ձեր շնորհիվ, մի 60 հազար դիտում չբերեր, հաստատ լրատվականները չէին խորանա... դե քաղեք ձեր կողմից աճեցված պտուղները ու միշտ կերեք ֆեյք թեմաներով մարդկանց հայտնի դարձնելու նյութզմեյքերների «կտերը»... իրանք թող փող աշխատեն, իսկ դուք ստանաք անիմաստ թեմա ...։)
Ստե են ասել՝ ժպտացեք. ձեզ նկարում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել