Կյանքում մարդուն ամեն ինչ էլ պետք է։ Որոշ բաներ հնանում են, նրանց տեղը նորերն են գալիս։ Որոշ ազգեր մի տարատեսակ բաների կարիք ունեն մյուս ազգերը մի այլ տեսակի։ Մարդ են բոլորն էլ ու մարդու ստեղծածի կարիքը միշտ էլ ունենում են։ Շատ թե քիչ։ Լավ թե վատ։ Եթե որևէ բանի կարիքը չզգացվեր ապա մարդը այն հազիվ թե ստեղծեր։
Մարդկության ստեղծած երեք գաղափարներ կան որոնք համընդհանուր են մեր ժամանակների մարդկության համար։ Դրանք են՝
Ազգը, ժողովուրդը
Պետություն, պետականությունը
Հավատը, կրոնը։
Այս երեք հասկացությունները բնորոշ են ողջ մարդկության համար։ Բոլորն էլ կամ ունեն և կամ էլ փորձում են ունենալ այս երեք ատրիբուտները։
Լիարժեք չի կարող լինել մարդկային այն հանրության կյանքը որը որպես ազգ չի ձևավորվել, չունի պետականություն և չի դավանում աստծուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել