Հնդկական տաճարային ճարտարապետությունը միատեսակ չէ: :Այնտեղ կարելի է նաև հանդիպել հայկական տաճարային ճարտարապետության միանավ դահլիճներ, եռանավ բազիլիկ, Զվարթնոցատիպ, կենտրոնագմբեթ տիպերի հնդկական դրսևորումներին:Նկարներում պատկերված է Ակշարդհամ տաճարային համալիրը, որը մոտ տաս տարվա պատմություն ունի և համարվում է իր չափերով աշխարհի ամենամեծ հինդուիստական տաճարը:Նկարների հեղինակը ես չեմ, քանի որ արգելվում էր ֆոտոխցիկ ն բջջային հեռախոս ներս տանել:Համալիր մտնելուց առաջ զննվում եք այնպես ինչպես եթե ուզենաք Պուտինի, Օբամայի կամ Սերժ Սարգսյանի մոտ մտնել:Մուտքի աշխատողը Գարեգին Բ-ին ճանաչում էր, բայց դա ինձ ոչ մի օգուտ չտվեց ու ձեզ էլ չի տա:Իսկ օգուտը տալիս է տաճարային համալիրի բացառիկ հանգիստ աուրան հատկապես, երբ զբոսաշրջիկները շատ չեն լինում :Մի խոսքով եթե երբևիցէ լինեք Դելիում ապա ժամանակ գտեք Ակշարդհամ այցելելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել