Հայաստանին բախտ է վիճակվել ունենալ ոչ միայն ապաշնորհ իշխանություն, այլև ապաշնորհ ընդդիմություն: Խոսքը, մասնավորապես իրենք իրենց «ամենաընդդիմադիրը» կոչումով պարգևատրած ՀԱԿ-ականների, ավելի կոնկրետ՝ դեմքերից մեկի՝ Լևոն Զուրաբյանի մասին է:
Դեռ 90-ականներից լինելով նախագահական ապարատում՝ էս մարդն էդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ: Չդարձավ ու վերջ:
Էսօր կրկին դրանում համոզվելու առիթ եղավ, երբ Զուրաբյանը ծայրահեղ ցինիկ վարք դրսևորեց՝ առևտրի մեջ մտնելով իշխանության հետ ու սկսեց սակարկել գնի մասով: Հետո էլ գլուխ գովեց, թե իրեն հաջողվեց «40 հազար դոլար «կպցնել» իր ընկերոջ համար: Զուրաբյանը «կպցնելու» լավ մասնագետ է, բայց թե ինչ եղավ հետո…. հուզիչ էր՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունքը վկա:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել