Ազատ մրցակցությունը իրենից ենթադրում է նաև «զոհեր» -ի առկայություն: Խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ոչ արդյունավետ ու հեռանկարային քաղաքականության պատճառով դուրս են մնում մրցակցությունից: Նման դեպքերում պետությունը կարող է աջակցել այդ ընկերություններին ընդանուր մրցակցությունը պահպանեկու և զարգացնելու համար:

Այս կոնտեքստում տեղին է նշել «Էյր Արմենիա» ավիաընկերությունն «առողջացման» գործընթացը: Ավիաընկերությունը ունի պարտքեր, սակայն իրեն հնարավորություն է տրվել կրկին աշխատել քաղաքացիական ավիացիոն շուկայում և ժամանակի ընթացքում մարել կուտակված պարտավորությունները:

Առողջացման ծրագիրը համահունչ է «բաց երկինք» քաղաքականությանը: Դա նշանակում է որ արտասահմանյան ավիափոխադրողներին տրված պայմաններն ու հնարավորությունները կկիրառվեն նաև հայկական ընկերության նկատմամբ, և առավելություն չեն տա օտարերկրյա ներդրողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել